▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղադրվել է առաջին սահմանային սյունը

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա»։

ՀՀ վարչապետը ևս ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»:

 

* * * 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում:

Բայց շատերը կշարունակեն առանց մտածելու կրկնել նիկոլաթուրքական քարոզչությունը, թե «44 օրյա պատերազմը պարտվեցինք, որովհետև խրամատ չկար և 80-ականների զենք էր»։

«Սահմանապահներ են կանգնելու» քարոզչական թեզի վերաբերյալ․ ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են։

Մեզ մոտ սահմանապահները, կոպիտ ասած, պահակային ծառայության պես մի բան են եղել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն, ըստ էության, իրենց 2-րդ բանակն է։ Դեռ 2018-ին՝ մոտ 15 հազարանոց անձնակազմով, ծանր հրետանիով, զրահատեխնիկայով, հարվածային ուղղաթիռներով, հարվածային անօդաչուներով, լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնող և այլն, և այլն։

2018-ից այս կողմ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը միայն ու միայն ուժեղացել է ու ընդլայնվել։ Իրենց սահմանապահները մասնակցել են և՛ քառօրյա պատերազմին, և 44-օրյա պատերազմին, և դրանից հետո եղած այլ գործողություններին։

Իսկ Հայաստանի սահմանապահ ծառայությունը տարուց ավելի է՝ հրամանատար էլ չունի…»։

* * * 

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքական պայմանագիրը միայն գերեզմանային խաղաղություն կարող է բերել, գերեզմանաքարերից մեկը արդեն տեղադրվեց»:

* * * 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը. «Սա հույսի առկայծող ճանապարհ է,
Սա գրվող պատմություն է մի նոր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին