▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսեք-տեսեք՝ հիշել է Սահմանադրությունը, մարդու իրավունքներից է խոսում». Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրանք լկտի ստախոսներ, տգետ, ցինիկ և արյան վրա խրախճանք անողներ են... Ասուլիս է տալիս՝ լկտիաբար ստելով, ու տեսեք-տեսեք՝ հիշել է Սահմանադրությունը, կանանց և առհասարակ՝ մարդու իրավունքներից է խոսում... Բոլոր այն 5000 տղաները, որոնց զոհաբերեցիք, Սոնա Մնացականյանը, Արմեն Գրիգորյանը, որին դատարանի դահլիճում մահվան հասցրեցիք, ևս ունեին իրավունքներ... Երբ իրենց պետք է՝ հիշում են Սահմանադրությունը, երբ պետք է՝ ոտքերն են սրբում այդ նույն Սահմանադրության վրա...»:

***

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անթիվ թիկնապահներով շրջող Աննա Հակոբյանը որոշել էր ասուլիս բեմադրել, լրագրողներին դասեր տալ, կնոջ իրավունքներից խոսել: Բայց Փաշինյանի շարասյան զոհ Սոնա Մնացականյանի ու իր չծնված երեխայի մասին հարցը լսելիս՝ դեն նետեց դիմակը:
Սոնան ու իր չծնված երեխան կյանքի իրավունք չունեի՞ն…
Ապրես, Զառա Դիլանյան ջան»։

***

««Իմ քայլը» հիմնադրամը նախկինում ասոցացվում էր «Իմ քայլը» դաշինքի հետ, դուք այդ դաշինքով եք եկել իշխանության։ Դուք այսօր ասոցացվում եք ՔՊ-ի հետ և Նիկոլ Փաշինյանի կինն եք հանդիսանում. հիմա որ մարդիկ ձեզնից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու, որ սա, օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ի համար է արվո՞ւմ, թե՞ ում համար, Քոչարյանի՞, կամ չգիտեմ»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանին։ «Այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը՝ ազատ ընտրության և ազատ կամարտահայտության։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության ձևը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել՝ անկախ նրանից՝ ով է այդ մարդը։ Սահմանադրությամբ պաշտպանված է յուրաքանչյուր անձի՝ այդ թվում կանանց, այս կամ այն պաշտոնյայի կնոջ գաղտնի, ազատ կամարտահայտման իրավունքը և դա քննարկման առարկա չէ, և ցանկացած հարց դրա վերաբերյալ Սահմանադրության, էլ չեմ ասում էթիկայի, էլ չեմ ասում տակտի խախտում է»,- ի պատասխան նշեց Աննա Հակոբյանը և շարունակեց․ «Կին լինելուց բացի, հանրային դեմք լինելուց բացի, պաշտոնյայի կին լինելուց բացի և դրանցից բոլորից առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, ով ունի ազատ կամարտահայտման իրավունք։ Ես ունեմ իմ իրավունքը և դուք հիմա խախտում եք իմ իրավունքը»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին