Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպե՞ս է Երևանում վթարից հետո մեքենան մտնում ավտոպահեստամասերի խանութ
Տեսանյութը՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքից
***
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Հայկազ Մարտիրոսյանի վարած «Lada Priora» և 25-ամյա Ահարոն Պետրոսովի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հոտիոտնի համար նախատեսված մայթով, ապա բախվել «Prestige Motors» ավտոպահեստամասերի խանութի ապակե ցուցափեղկին՝ կոտրելով այն, ու մասամբ հայտնվել խանութի տարածքում: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: |