▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող Iveco-ն կողաշրջվել է․ վարորդը մահացել է

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։ Հրշեջ-փրկարարաները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին