
«Անչափ շնորհակալ եմ Ազգային Երաժշտական Ակադեմիային այս բարձր գնահատականի համար
Շնորհակալություն նաև բոլոր քվեարկողներին՝ ձեր վստահության ու սիրո համար:
Տարվա երգ և տարվա տեսահոլովակ… դեռ չեմ կարողանում ամբողջությամբ հավատալ այս ամենին
Սա մեծ պատասխանատվություն է ու ավելի մեծ մոտիվացիա՝ շարունակելու ստեղծել։
Շնորհակալ եմ բոլոր ստեղծագործ մարդկանց ում հետ այսօր կիսեցի այս գեղեցիկ մրցանակները ու բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին կողքիս են եղել
“Վարդավառը գալիս է» տեսահոլովակի ռեժիսոր ՝ Արթուր Մանուկյան
«Ճանապարհեցիր ինձ տուն» երգի հեղինակներ՝ Վարդան Գալստյան, Հարութ Թիզյան
Վաղը կկիսվեմ մրցանակ ստանալու պահերով…»,- գրել է երգչուհի Սոնա Ռուբենյանը
Հիշեցնենք այս տարվա հաղթողներին.
«Լավագույն երգ»՝ «Ճանապարհեցիր ինձ տուն»՝ Սոնա Ռուբենյան,
«Լավագույն ալբոմ»՝ Brunette,
«Լավագույն փոփ երգիչ»՝ Արամ MP3,
«Լավագույն փոփ երգչուհի»՝ Իվետա Մուկուչյան,
«Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն»՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա,
«Լավագույն տեսահոլովակ»՝ «Վարդավառը գալիս է»՝ Սոնա Ռուբենյան (ռեժ Արթուր Մանուկյան),
«Լավագույն ջազ արտիստ կամ խումբ»՝ Խաչիկ Սահակյան,
«Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ»՝ Կարեն Սևակ,
«Լավագույն ռոք արտիստ կամ խումբ»՝ NEMRA,
«Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ»՝ Տաթև Ասատրյան,
«Լավագույն դասական երգիչ»՝ Արսեն Սողոմոնյան,
«Լավագույն կոմպոզիտոր»՝ Մարտին Ուլիխանյան,
«Լավագույն դասական նախագիծ»՝ «Սիմֆոնիկ Հայկո․ Բաց երկնքի տակ»,
«Լավագույն գործիքավորում»՝ Կարեն Սևակ,
«Լավագույն հեղինակ-կատարող»՝ Սոնա Ումրոյան,
«Տարվա հայտնություն»՝ Սիմոն
Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի կողմից և նպատակ ունի խթանել հայկական ժամանակակից երաժշտության զարգացումը՝ ընդգծելով տարվա լավագույն ստեղծագործություններն ու կատարողներին: Հաղթողները որոշվում են ոլորտի մասնագետներից կազմված ժյուրիի քվեարկությամբ:


