▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոսը Եվրասիական տնտեսական միությանը.Րաֆֆի Հովհաննիսյան

Հիասթափությունների այս աշխարհում մի փոքր կարող է հիասթափեցնեմ՝ ասելով, որ այսօր պետք է խոսք ասեմ, իսկ ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ ուրբաթ օրը ժամը չորսին՝ Ազատության հրապարակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ընթերցեց իր հանրային ուղերձը:

«Այսօր վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձն է. երկու հետընտրական տարիները, որոնք մսխված կարելի է համարել, արդեն պատմություն են՝ լի անկումներով, դառնությամբ և հիասթափությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ «առաջ»-ի և «հետո»-ի ջրբաժանը մեծացավ ևս մեկ տարով:

«Անցած երկու տարիները վկայում են՝ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան, և օրախնդիրը եկող սերունդների ապագան փրկելն է, իսկ փրկողը  միայն ժողովուրդն է լինելու»,-ասաց նա և նշեց, որ հին ու նոր փրկիչների մասին խոսակցությունները, որոնք մերթընդմերթ աշխուժանում են, առասպելի ժանրից են:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ-ից հետ կանչելուն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Տարոսը լինի Եվրասիական տնտեսական միությանը»:

«Այսօր վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձն է. երկու հետընտրական տարիները, որոնք մսխված կարելի է համարել, արդեն պատմություն են՝ լի անկումներով, դառնությամբ և հիասթափությամբ»,-ասաց նա և նշեց, որ «առաջ»-ի և «հետո»-ի ջրբաժանը մեծացավ ևս մեկ տարով:
«Անցած երկու տարիները վկայում են՝ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան, և օրախնդիրը եկող սերունդների ապագան փրկելն է, որը փրկողը լինելու է միայն ժողովուրդը»,-ասաց նա և նշեց, որ հին ու նոր փրկիչների մասին խոսակցությունները, որոնք մերթընդմերթ ուժգնանում են, առասպելի ժանրից են:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին