▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարբեր կարծիքներ կան, որ նույնիսկ ամուսիններ չեն». Փոստանջյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի մասին

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պատերազմի օրերին Աննա Հակոբյանի գործունեությունը պետք է դառնա հատուկ ուսումնասիրման առարկա: «Պահանջը բազմիցս ձևակերպվել, ներկայացվել է: Աննա Հակոբյանը, լինելով ոչ պաշտոնատար անձ, իրավունք չուներ բունկերում լինել: Պետք է տեղի ունենա քննություն, արդեն իսկ կարելի էր նրան մեղադրանք առաջադրել ու կանչել պատասխանատվության»,- ասաց նախկին պատգամավորը:

«Տարածված է, որ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին լրտեսություն է արել օտարերկրյա ծառայությունների համար, և դա նաև հաստատվել է իր ամուսնու կողմից, ամուսինն է, թե կողակիցն է, որովհետև տարբեր կարծիքներ կան, որ նույնիսկ ամուսիններ չեն... Այնուամենայնիվ, նա հաստատել է, որ իր կողակիցը գտնվել է բարձրաստիճան զինվորական ծառայողների հետ Ստեփանակերտում ու այս ամենից ելնելով մեզ հետաքրքրր է՝ ի՞նչ հիմքերով է Աննա Հակոբյանն օրեր առաջ մուտք գործել ՌԴ»,- հավելեց Փոստանջյանը:

Տեսանյութը՝ Hayeli.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին