▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան իր էջում է գրում է. 

http://asekose.am/upload/news/admin/2018/07/5b5d643a49158_medium.jpg

«Աշխարհի բազմաթիվ երկրներ սահմանափակում են պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը: Հայաստանը՝ նույնպես: Աշխարհի բազմաթիվ երկրներ պոլիէթիլենային տոպրակների համադրելի այլընտրանք ունեն: Հայաստանը չունի:

Հայաստանի՝ պոլիէթիլենային տոպրակների մասով, միակ գործողությունը, դրանց գնի բարձրացումն է: Ստացվում է, որ մեր երկրում, պոլիէթիլենային տոպրակների այլընտրանքի բացակայության պայմաններում, դրանց կիրառությունը շարունակվելու է, սակայն դրանք սպառվելու են էապես բարձր գնով: Այսինքն՝ ոչինչ, բացի գնից, չի փոխվելու: Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով:


ՀԳ. Պոլիէթիլենը ստացվում է նաֆթից: Հայաստանը «բարեկամության» դարաշրջանի մեջ է մտնում նաֆթարդյունահանող և նաֆթավերամշակող պետության հետ: Բնականաբար, «բարեկամությունը» ենթադրում է, որ մենք պետք է բարձր գնով գնենք «բարեկամների» պոլիէթիլենը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին