▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շպրտեք ստախոս ու վախկոտ մարդկանց, ինչպես իտալացիներն են պատուհանից դուրս թափում անպետք իրերը

Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հաջողությունը եկավ այն ժամանակ, երբ որոշեցի փոքր մարտերը թողնել փոքր պայքարողներին

Ես դադարեցի պայքարել նրանց դեմ, ովքեր բամբասում եւ չարախոսում են ինձ, ովքեր ատում են ինձ։ Ես սովորեցի նրանց չնկատել։

Փոքր մարտերը ես թողեցի նրանց, ովքեր չգիտեն, թե իրականում հանուն ինչի պետք է պայքարել։

Ու ես սկսեցի պայքարել հանուն

Իմ երազանքների,

Իմ գաղափարների և իմ ճակատագրի։

Ու այն օրը, երբ ես հրաժարվեցի փոքր մարտերից, դա հենց այն օրն էր, երբ ես դարձա հաջողակ ու երջանիկ։

Կան պայքարներ, որ արժանի չեն ձեր վայրկյանին անգամ։

Կան մարդիկ, ովքեր արժանի չեն ձեր կես հայացքին անգամ։

Ժամանակ մի վատնեք նրանց վրա։

Ձեր կյանքից շպրտեք ստախոս ու վախկոտ մարդկանց, ինչպես իտալացիներն են պատուհանից թափում անպետք իրերը։

Փոքր մարտերը թողեք փոքր մարդկանց ու ընտրեք մեծ ճակատամարտերը՝ հանուն մեծ երազանքների ու նպատակների։

Ու մի օր, ինչպես ես, կհասկանաք, որ երջանկությունը հենց սա է ու այն այլ կերպ չի էլ լինում»։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին