▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպորտ, հումոր և նվերներ մեկ տանիքի տակ

Ինտերնետում, և մասնավորապես Youtube-ում, կան բազմաթիվ ալիքներ ու հաղորդումներ՝ նվիրված մարզական լրահոսին։ Դրանցից որոշները բավականին բարձր որակի են, իսկ որոշները՝ ոչ այդքան։ Խնդիրը, սակայն, լեզվի մեջ է։ Հայերեն լեզվով, հայկական սպորտին անդրադարձող յութուբյան ալիքներ կամ հաղորդումներ, ցավոք, պետք է երկար փնտրել։ Եվ ահա այդ ձանձրալի գործից ազատելու համար միանգամից առաջարկվում է դիտել Sport House կոչվող հաղորդաշարը՝ ամեն երեքշաբթի դուրս եկող նոր էպիզոդով:

/filemanager/uploads/2021/12/week-1/Sport_House.jpg

Մարզական լուրջ գիտելիքներով ու յուրատիպ հումորի զգացումով օժտված հաղորդավարները չեն թողնի, որ մարզասերը հորանջի կամ սկսկի ննջալ։ Օրինակ՝ վերջին հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ Լիոնել Մեսսիի՝ Ոսկե գնդակ շահել-չշահելուն, Բելգիա-Հայաստան կանանց հավաքականների հանդիպմանը, դրան հետևած հասարակական արձագանքին, և այլն։ Ի դեպ, հաղորդավարներից մեկը Գրիգն է, ով հայտնի է նաև իր հեռուստատեսային ելույթներով:

Sport House-ի ֆորմատն այնպիսին է, որ այն դիտելիս դու և՛ տեղեկացվում ես ամենաթեժ իրադարձությունների մասին, և՛ զվարճանում ես, և՛ նույնիսկ կանխատեսում ես ու շահում։ Հաղորդման ընթացքում հաճախ կազմակերպվում են կոնկուրսներ կայանալիք մարզական հանդիպումների վերաբերյալ։

Կարող եք հենց այժմ անցնել Sport House վերջին՝ 37-րդ էպիզոդի հղումով՝ և մեկնաբանությունների բաժնում կանխատեսել գալիք խաղերի արդյունքները՝

Ռեալ Սոսիեդադ - Ռեալ Մադրիդ

Բարսելոնա - Բետիս
Ռոմա - Ինտեր

Մեկ էլ տեսար՝ շահեցիք խաղարկվող նվեր-փաթեթը...

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին