▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ ծննդյան տոնական համերգը Հանրապետության հրապարակում էր

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում Սուրբ ծննդյան տոնական համերգ էր, որի ծրագրում ընդգրկված էին հայրենասիրական, ազգագրական ու ժողովրդական երգեր ու պարեր։

Սուրբ ծննդյան տոնական համերգը մեկնարկել է Արարատյան հայրապետական թեմի <<Ծաղկազարդ>> երգի համույթի կատարումով,  այնուհետ ելույթ են ունեցել Ալլա Լևոնյանը, Դավիթ Ամալյանը, <<Կարին>> ազգագրական երգի ու պարի համույթը, Մկրտիչ Մկրտչյանը, Սամսոն Պանյանը, Սահակ Սահակյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Ռուբեն Սասունցին, Արսեն Գրիգորյանը (Ասո)։

Սուրբ ծննդյան տոնական համերգին ներկա քաղաքացիները նշել են, որ ծրագիրը համահունչ է օրվա խորհրդին, և ընտրված կատարումները տոնական բարձր տրամադրություն են հաղորդում ներկաներին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին