▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը ներդնում է 50 մլն դոլլար IT ոլորտի զարգացման համար

«Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը ներդնում է 50 մլն դոլլար IT ոլորտի զարգացման համար:
Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշ թաղամասում ավելի քան 70.000 ք/մ տարածքում 5000 նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով «Բադալյան եղբայրները» հիմնում են նոր՝ Սոֆթ Սիթի բիզնես կենտրոնը։
Սոֆթ Սիթին «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի 2-րդ բիզնես համալիրն է․ առաջինը «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության շենքն է, որը գործում է Հին Նորքի 23․000 ք/մ զբաղեցնող տարածքում:
Նոր համալիրը կառուցվում է «ՍոֆթԿոնստրակտ» և «Ֆաստ Կրեդիտ» ընկերությունների աշխատակիցների համար։
Համալիրը բաղկացած կլինի 4 մասնաշենքերից, որոնցից 2-ը ունեն եռանկյունաձև տեսք: Հայաստանում սա առաջին եռանկյուն շենքն է նման ծավալով, որի կերպարի ստեղծման համար առանձնացվել է 3 կարևոր հիմնադրույթ՝ յուրաքանչյուր հարկի և ընդհանուր մակերեսի հարաբերակցություն, տեխնիկական և հակահրդեհային անվտանգություն և շենքի ամրություն:
Իր աշխատակիցների համար հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով նոր բիզնես կենտրոնում  լինելու են հանգստի սենյակներ, նոր սրճարաններ, մարզասրահ և յոգայի դահլիճ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին