▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ. Նա լրագրողին մեղադրեց ՊՊԾ-ի տղաների ոտքերի տակ ընկնելու մեջ

Սկանդալ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ. Նա լրագրողին մեղադրեց ՊՊԾ-ի տղաների ոտքերի տակ ընկնելու մեջ

Դիտեք նաև՝

«Մենք հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև այնքան ենք օգտագործել այդ բառը, որ, ըստ էության, ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Ո՞ւմից ենք թաքցնում, որ մենք ունենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքները կատարելուց հրաժարված մարդիկ: Էն, որ որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում, ի տարբերություն 4-օրյա պատերազմի, զենքի ոչ մի պակաս չի ունեցել, էդ փաստի հետ պե՞տք է առերեսվենք, թե՞ չէ»,- նշել է Փաշինյանը: Նա հայտնել է, որ 2023 թվականի իրադարձությունների ժամանկ տեղեկություններ են ունեցել, թե սեպտեմբերի դրությամբ «Ղարաբաղի տիրապետության տակ ինչ զենք զինամթերք ա եղել և ինչ հատվածն է մտել պրոցեսի մեջ. չնչին, աննկատ մասը»:

***

Օվերչուկի հայտարարության  մեջ որևէ սպառնալիք չեմ տեսնում․ Նիկոլ Փաշինյան

«Մեր ասածների մեջ էլ ոչ մի սպառնալիք չկա։ Դա նորմալ աշխատանքային գործընթաց է, որտեղ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները»,- ասաց Փաշինյանը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։  

Դիտեք նաև՝ 

Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը խզելու լծակն ունի, բայց Երևանը չի պլանավորում և չի ուզում գնալ այդ ճանապարհով. Փաշինյան

Նրա խոսքով՝ քանի դեռ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են, համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չի տեսնում։

«Մեր դիրքորոշումները, տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների տեսակետները, և պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Մեր խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ` ՀՀ–ն այս պայմաններում կորցնում է մրցակցային իր պոտենցիալ առավելությունները։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն որևէ խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները  և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել ՌԴ շահերին»,– ընդգծեց Փաշինյանը։

Դիտեք նաև՝ 

Ես ընդամենը տեղյակ եմ պահել նրան. Փաշինյանը` Պուտինի հայտարարության  մասին

ՀՀ վարչապետը վստահ է, որ ՌԴ նախագահին ուղղակի ճիշտ չեն տեղեկացրել Հայաստանի ընտրություններին ՌԴ քաղաքացիների մասնակցության մասին։ 

«Կարծում եմ` առնվազն այդ նյուանսի մասին նրան տեղյակ չեն պահել։ Դուք պատկերացնո՞ւմ եք` ՌԴ նախագահի օրակարգը. Ռուսաստանի մասշտաբները հլը տեսեք։ Էլ չեմ ասում, որ Պուտինը պատասխանատու է ոչ միայն իր երկրի օրակարգի համար, այլև միջազգային դերակատարներից մեկն է։ Այսինքն` ինքն այդքան մանրամասներ պետք է ուսումնասիրե՞ր ՀՀ օրենքները և Սահմանադրությո՞ւն։ Իհարկե, ոչ. եթե նրան տեղեկացնում էին, պետք է ամբողջական տեղեկացնեին»,– հայտարարեց նա։ 

***

«Մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ. կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդն ի՞նչ պիտի լինի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ ընդգծելով, որ գեներալներ են եղել, որ ծառայության արդյունքում դիրքերում պահածոների բանկաները կախել են, իրենց դղյակները Երևանի կենտրոնում սարքել: «Ուզում եք մեր երեխաներին խաբե՞նք: Ընդհանրապես էդ զինվորականի տեսք ա՞, փորները 3 մետր դեմը գցած գեներալը ո՞րն է, էդ զինվորականի տեսք ա՞»,- ասել է Փաշինյանը:

***

«Մարդիկ Ղարաբաղից եկել, ստեղ տղամարդլամիշ են լինում, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները որ ուսումնասիրում են, մեկը խուճապ տարածողա եղել, մեկը դասալիք ա եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող ա եղել: Հիմա հեշտ ա Օպերայում գալ, կանգնել, դոշ ծեծե»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ ՆիկոլՓաշինյանը և նշել, որ հերթով անունները կտան և կդատվեն այդ մարդիկ:

 

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին