▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան

tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մոսկվայում կայացած «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանն ու «Տաշիր 2013» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգիչ-երգչուհու ընտրությանը, երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասել է, որ համաձայն  չէ մրցանակաբաշխության որոշման հետ։

Հիշեցնենք, որ «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթեց Սիրուշոն, իսկ «Լավագույն երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը:

«Ընտրության հետ ես համաձայն չեմ։ Կարծում եմ, որ Լիլիթ Հովհաննիսյանն ամբողջ տարին այնքան լավ էր աշխատել, անկախ նրանից, ես ընդունում եմ, թե չեմ ընդունում, իսկ Քրիստինե Պեպելյանը այնքան հրաշալի մենահամերգներ է ունեցել։ Ես կարծում եմ, որ մի երգով տարվա լավագույն երգիչ չեն դառնում, նույնիսկ եթե այդ երգը շատ սիրեն։ Կարծում եմ, որ մտերիմ, հեռու, այդ բաներից պետք է ազատվել։ Կամ մրցույթներ մի արեք, կամ արեք ձեր տանը, ընտանիքի անդամներով, ընկերներով իրար գովեք, տենց չեն անում, սիրուն չի դա, սխալ ընտրություն էր»,- նշել է Շուշան Պետրոսյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին