▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում ռուսական ուղղաթիռ է անհետացել

Սիրիայում՝ թուրքական սահմանից ոչ հեռու, անհետացել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող 2 Ми-8 մարտական ուղղաթիռ: Այդ մասին հայտնում է Московский Комсомолец թերթը՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ նույն շրջանում, որտեղ խոցվել և ընկել էր Սու-24 ռմբակոծիչը, ռադիոկապ չի հաջողվել հաստատել ուղղաթիռի օդաչուների հետ: Ականատեսները նաև հայտնել են, որ Թուրքմենյան լեռներ կոչվող այդ շրջանում պայթյունների ձայներ են լսել:

Առայժմ պաշտոնական որևէ տեղեկություն չկա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին