▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. Իբր պռոշը ճաքում է Ղարաբաղի համար

Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Երեւանի Նուբարաշենի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է իր մրցակից, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նյուզ.am-ն է գրում այս մասին և ավելացնում, որ չնշելով կոնրետ անուններ, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած մտքին, թե «եկել են բարու ժամանակները եւ չարը պարտվելու է», ասելով հետեւյալը. « Էլի սկսեցի՞ք՝ մերոնք, ձերոնք, սեւ, սպիտակ, չար, բարի… անցե’լ են էդ ժամանակները, պրծանք, հասանք, ե՞րբ են հասկանալու էս մարդիկ, որ էս երկիրը մեղք է, ի՞նչ է, էս ժողովուրդը կրա՞կն է ընկել որոշ մարդկանց ամբիցիաների ձեռքը»:

Նրա խոսքով` նման մարդիկ իրենց կյանքում լուրջ որոշումներ չեն ընդունել` ընկերոջը կամ եղբորը պատերազմի դաշտ ուղարկել, կամ ինչ-որ մեկին կարեւոր պետական հանձնարարություն կատարելու ուղարկել:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ընտրվելու դեպքում ինքը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, Սերժ Սարգսյանը դա ավանտյուրա է անվանել:

«Իբր պռոշը ճաքում է Ղարաբաղի համար: Այդ քայլը Ղարաբաղի համար լուրջ վտանգ է ներկայացնում: Դա ասում է մի մարդ, ով իրեն արտաքին հարաբերությունների գծով լուրջ մասնագետ է համարում»,-ասել է  նա, հավելելով, որ նման խոսքից կարելի է հասնել ավելի ագրեսիվ` պետական կարգը տապալելու եւ փոքրամասնության կողմից մեծամասնությանն իր կամքը թելադրելու խոստումների: «Դա չի լինի, ժամանակներն անցել են»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին