▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ-ական կանանց. «ՀԺ»

«ՀՀԿ-ական շրջանակները հայտնում են, որ անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստը բավական բուռն է անցել: Սերժ Սարգսյանը մանրակրկիտ խոսել է սահմանադրական հանրաքվեի մասին, նաև դժգոհություն հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, որ նա գարնանային նստաշրջանի վերջում չի կարողացել պատշաճ ձևով ապահովել ՀՀԿ-ական պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում, ինչի պատճառով մի շարք օրինագծեր հայտնվել են չանցնելու վտանգի առաջ: Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀԿ-ական կանանց և հրահանգել իրար հետ քիչ գզվռտվել գործուղումների և այս կարգի այլ պատճառներով:

Սարգսյանի հիմնական ասելիքը, այնուամենայնիվ, եղել է սահմանադրական հանրաքվեն։ Նա խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել պտտվող այն խոսակցություններին, թե սահմանադրական հանրաքվեն չի լինելու, և հրահանգել է պատրաստ լինել երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն»,–գրում է թերթը։

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին