▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը մատանի է նվիրել նորապսակներին

«Հրապարակը» գրում է. «Պարզվում է` Սերժ Սարգսյանն այս օրերին  համայնքներով շրջելիս գրպանում ադամանդե մատանի է պահում, որ նորապսակների հանդիպելիս անհարմար վիճակի մեջ չհայտնվի ու  դատարկ ձեռքով շնորհավորի:

Նախօրեին Նորք-Մարաշի եկեղեցում պսակադրության արարողության ժամանակ անակնկալ ներս է մտել նախագահական պատվիրակությունը: Սերժ Ազատիչը  մոտեցել է նորապսակներին, շնորհավորել, ապա ադամանդե քարով թանկարժեք մատանի է նվիրել:

Ականատեսներն ասում են` հարսանքավորները, նորապսակներին թողած, շտապել են մոտիկից տեսնել նախագահի բերած նվերը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին