▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 17-ը՝ թուրքի կողմից քրդին, քրդի կողմից թուրքին ձեռք մեկնելու օր

 

«Թուրքիայի պալատների և բորսաների միության»  (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն կոչ է արել սեպտեմբերի 17-ին հանրահավաքի գալ Անկարա և վերջ դնել ահաբեկչությանը: Ըստ նրա՝  սեպտմեբերի 17-ը պետք է լինի «թուրքի կողմից քրդին, քրդի կողմից թուրքին ձեռք մեկնելու օր»:
Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` Հիսարջըքլըօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ  թուրք-քրդական, ինչպես նաև ալևիների և սունիների բախումները մեծ վնասներ են պատճառում Թուրքիային: 
«Սեպտեմբերի 17-ին բոլորս միասին  ահաբեկչությանը ասելու ենք ոչ, իսկ եղբայրությանը`այո,- նշել է Հիսարջըքլըօղլուն: - Մեր հավատքի արմատներում ինչ լինում է թող լինի, 78 մլն-ոց Թուրքիա ենք: Հենց այդ պատճառով մենք պետք է վեճերի հրդեհը միասին մարենք: Ամբողջ Թուրքիային հրավիրում ենք Անկարայի Սըհհիյե հրապարակ: Այս գործընթացում պետք է սառնասիրտ և սթափ լինենք, որովհետև սա իայն Թուրքիայի հարցը չէ:»
Նշենք, որ վերոնշյալ բախումների հետ կապված թուրքական 14 հասարակական կազմակերպություններ համատեղ մամուլի ասուլիս են  տվել:
Աղբյուր`    Ermenihaber.am

«Թուրքիայի պալատների և բորսաների միության»  (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն կոչ է արել սեպտեմբերի 17-ին հանրահավաքի գալ Անկարա և վերջ դնել ահաբեկչությանը: Ըստ նրա՝  սեպտմեբերի 17-ը պետք է լինի «թուրքի կողմից քրդին, քրդի կողմից թուրքին ձեռք մեկնելու օր»: Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` Հիսարջըքլըօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ  թուրք-քրդական, ինչպես նաև ալևիների և սունիների բախումները մեծ վնասներ են պատճառում Թուրքիային: «Սեպտեմբերի 17-ին բոլորս միասին  ահաբեկչությանը ասելու ենք ոչ, իսկ եղբայրությանը`այո,- նշել է Հիսարջըքլըօղլուն: - Մեր հավատքի արմատներում ինչ լինում է թող լինի, 78 մլն-ոց Թուրքիա ենք: Հենց այդ պատճառով մենք պետք է վեճերի հրդեհը միասին մարենք: Ամբողջ Թուրքիային հրավիրում ենք Անկարայի Սըհհիյե հրապարակ: Այս գործընթացում պետք է սառնասիրտ և սթափ լինենք, որովհետև սա իայն Թուրքիայի հարցը չէ:»Նշենք, որ վերոնշյալ բախումների հետ կապված թուրքական 14 հասարակական կազմակերպություններ համատեղ մամուլի ասուլիս են  տվել:

Աղբյուր`    Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին