▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շենգավիթ» ԲԿ-ում արձանագրվել է ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպք

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում արձանագրվել է ծննդկանի և նորածնի մահվան դեպք։ 

Այս մասին ASEKOSE.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Ըստ նախնական տվյալների՝ երեխան մահացած է ծնվել, հետո մահացել է նաև մայրը։ Նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ մահվան պատճառները, հանգամանքները պարզելու համար։

Դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին