Հանրապետության տոնի առթիվ ՀՅԴ-ն միջոցառում է կազմակերպել Արամ Մանուկյանի արձանի մոտ՝ «Տեր ենք մեր հայրենիքին» կարգախոսով: Քիչ առաջ ելութ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար, ու ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվել է այս իշխանությունների կողմից, որով Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, առ ոչինչ է, լեգիտիմություն չունի, մեր ժողովուրդը դա չի՛ ընդունելու»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ ժամանակ չունենք: «ՀՅԴ-ն իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը՝ մեր ժողովրդին ոտքի է հանելու, առաջնորդելու պայքարը՝ ներքին ու արտաքին թշնամուն դուրս վռնդելով երկրից»,- նշեց Սաղաթելյանը: |
«Շատ ժամանակ չունենք. դուրս ենք շպրտելու ներքին և արտաքին թշնամուն»
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Քաղաքականություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին