▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շարունակեք հավատալ մինչև վերջ». Խաչանովն՝ արցախցիներին

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հանուն Արցախի շարունակում է հաղթարշավը թենիսի ամենախոշոր մրցաշարերից մեկում՝ դուրս գալով Australian open-ի քառորդ եզրափակիչ։

Խաչանովը դարձյալ գրություն է թողել տեսախցիկին. «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցա՛խ»:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարեն Խաչանով, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ։ Ավստրալիա Օփենի 1/8 եզրափակչում հաղթանակից հետո…
''Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong!!!''
ՀԳ. Նախորդ շրջանում հաղթանակից հետո նույն բանն էր արել, և դրան հետևել էր բաքվի պաշտոնական բողոքն ու կոշտ արձագանքը։ Բայց Կարենը ցույց տվեց, որ ճշմարտությունն ու արյան կանչը գերակշիռ են զրկանքներից էլ, կորուստների էլ։
Երևանի փողոցներում քայլող մարդկանցից քանի՞սն են պատրաստ նույնն անել։ Քանի՞սն են պատրաստ վտանգել կարիերան, բարեկեցությունը, խնդիրներ բերել իրենց գլխին՝ հանուն ճշմարտության ու արժանապատվության»:

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շարունակե՛ք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ:
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կրկին աջակցություն է հայտնել ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող մեր հայրենակցի արդեն երկրորդ ուղերձն հղում մարզական աշխարհին։
Ու այս վարքը պետք է վարակիչ լինի մյուսների համար։
Կեցցե՜ս, եղբայր»։

«Para TV»-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանն էլ, նույն թեմայով,  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2 օր առաջ - ՌԴ-ն ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո մոտեցել է տեսախցիկին ու գրել. «Պի՛նդ կաց, Արցա՛խ»։
Երեկ - Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է դատապարտել և պատժել Կարեն Խաչանովին:
Այսօր - Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին. «Շարունակե՛ք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ»:
Մեր դարավոր գոյության միակ տրամաբանական բացատրությունն էս տեսակն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին