▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյանը և Ալիևը միմյանց պարզ հասկացրել են, որ եկել է հաշտության ժամանակը. Ջեյմս Ուորլիք

«Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպելու հնարավորություն ունեն, նրանք կարող են հստակեցնել իրենց դիրքորոշումները և նվազեցնել տարաձայնությունները գլխավոր հարցերի շուրջ` ինչպես դա եղավ Փարիզում»,-  report.az-ին հայտարարել է ԵԱՀԿ  Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` մեկնաբանելով Սարգսայն-Ալիև հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հանդիպումը Փարիզում: Այս մասին գրում  է ԱրմԻնֆոն ու նշում, որ համանախագահը, մասնավորապես, նաև հայտարերել է. «Ես ոգևորված էի, որ երկու կողմերը ցանկանում են հակամարտության դադարեցում բանակցությունների ճանապարհով: Նրանք միմյանց պարզորոշ հասկացրեցին, որ եկել է հաշտության ժամանակը, և հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամանքը պետք է տեղը զիջի համագործակցնության նոր դարաշրջանին:

Նա նշել է, որ հանդիպումները նաև նպաստում են իրավիճակի կայունացմանը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում:

«Ֆրանսիայի նախագահ Օլանդը հայտարարեց, որ եկել է համապարփակ հաշտության համաձայնագրի նախապատրաստման ժամանակը: Ես հուսով եմ, որ կողմերը լրջորեն  կքննարկեն այդ քայլը: Նա նաև առաջարկել է վստահության ամրապնդման միջոցներ, որոնք կարող էին հիմք դնել հաշտության համար», - հայտարարել է ամերիկացի համանախագահը:

Ուորլիքը հակամարտող կողմերին կոչ է արել ձեռնարկել միջոցներ, որոնք կապահովեն վստահության ամրապնդում, և ողջունել է անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ միջոցով տվյալներ փոխանակելու շուրջ նախագահների համաձայնությունը Փարիզում: «Իսկական բանակցային գործընթացը տարածաշրջանի ժողովուրդների համար հզոր ահազանգ կլինի այն մասին, որ կողմերը հասկանում են հաշտության առավելությունները», - եզրափակել է միջնորդը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին