▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել.«Առավոտ»

 

«Անցած տարի Yerevan City-ի դիմաց ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ցույցերից մեկի ժամանակ Սամվել Ալեքսանյանին պաշտպանող նրա աշխատակիցները դանակով կտրել էին Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի մեքենայի չորս անվադողերը: Այդ աշխատակիցներին Նախախորհրդարանի անդամները տեսել են արարքը կատարելիս ու փախչելիս: Հետագայում այդ նույն աշխատակիցները ոստիկանական բաժանմունքում նաև խոստովանել են իրենց արարքները: Հիշեցնենք, որ ոստիկանությունը մերժել էր այդ անձանց դեմ քրեական գործ հարուցելու Կարո Եղնուկյանի պահանջը՝ հիմնավորելով, որ ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել ու էական վնաս չէ:
 
Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանը նախօրեին ոստիկանության քննիչ Մովսիսյանին պարտավորեցրել է քրեական գործ հարուցել. «Դատավորը զարմացած էր, թե առանց Կարո Եղնուկյանին հարցաքննելու, առանց նրան տուժող ճանաչելը ինչպես են գործը կարճել: Քննիչին ու դատախազին զարմացած հարցնում էր՝ գոնե մի անգամ կանչե՞լ եք Եղնուկյանին, գուցե գար ու հիմնավոր ապացույցներ ներկայացներ»:
 
Պարոն Հայրապետյանի խոսքով՝ քրեական գործ հարուցելու իրենց պահանջը ոստիկանության քննիչ Մովսիսյանը մերժել էր՝ հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունը, թե ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել. «Այն դեպքում, որ ամեն մի անիվը 300-400 դոլար արժե: Փորձագետը եզրակացրել էր, որ չորս անիվը միասին արժե 100.000 դրամ, ու դրանց կարելի է վերանորոգել ընդամենը 20.000 դրամով: Բայց այդ անիվները այնպես են ծակել, կոդքի մասից կտրել, որ վերանորոգել հնարավոր չէ»,–գրում է թերթը։

«Անցած տարի Yerevan City-ի դիմաց ի պաշտպանություն «Ծածկած շուկայի» ցույցերից մեկի ժամանակ Սամվել Ալեքսանյանին պաշտպանող նրա աշխատակիցները դանակով կտրել էին Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի մեքենայի չորս անվադողերը: Այդ աշխատակիցներին Նախախորհրդարանի անդամները տեսել են արարքը կատարելիս ու փախչելիս: Հետագայում այդ նույն աշխատակիցները ոստիկանական բաժանմունքում նաև խոստովանել են իրենց արարքները: Հիշեցնենք, որ ոստիկանությունը մերժել էր այդ անձանց դեմ քրեական գործ հարուցելու Կարո Եղնուկյանի պահանջը՝ հիմնավորելով, որ ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել ու էական վնաս չէ: Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանը նախօրեին ոստիկանության քննիչ Մովսիսյանին պարտավորեցրել է քրեական գործ հարուցել. «Դատավորը զարմացած էր, թե առանց Կարո Եղնուկյանին հարցաքննելու, առանց նրան տուժող ճանաչելը ինչպես են գործը կարճել: Քննիչին ու դատախազին զարմացած հարցնում էր՝ գոնե մի անգամ կանչե՞լ եք Եղնուկյանին, գուցե գար ու հիմնավոր ապացույցներ ներկայացներ»: Պարոն Հայրապետյանի խոսքով՝ քրեական գործ հարուցելու իրենց պահանջը ոստիկանության քննիչ Մովսիսյանը մերժել էր՝ հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունը, թե ընդամենը 20.000 դրամի վնաս է հասցվել. «Այն դեպքում, որ ամեն մի անիվը 300-400 դոլար արժե: Փորձագետը եզրակացրել էր, որ չորս անիվը միասին արժե 100.000 դրամ, ու դրանց կարելի է վերանորոգել ընդամենը 20.000 դրամով: Բայց այդ անիվները այնպես են ծակել, կոդքի մասից կտրել, որ վերանորոգել հնարավոր չէ»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին