▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը սրտնեղած Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սրտնեղած է իր երբեմնի ամենավստահելի մարդուց` Սերժ Սարգսյանից: Ավելին, իր մտերմիկ շրջապատում վերջերս դժգոհել է, որ Ս. Սարգսյանը տարիներ շարունակ Վիկտոր Դալլաքյանին հովանավորել է, որպեսզի վերջինս դաժան քննադատի իրեն: 

Նշենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, նրա վրա դրված են նաև Աժ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պարտականությունները: Թերթը փորձեց ստացված տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա դարձյալ չպատասխանեց հեռախոսազանգերին:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Մամուլ ավելին