▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը նախատել է Պղնձամոլիբդենայինի Մաքսիմին. «ՉԻ»

«Մենք տեղեկացրել էինք այն գործարարների մասին, որոնք իրենց աշխատակիցներին հորդորել էին դուրս չգալ փողոց բողոքելու, քանի որ իրենք իրենց վրա են վերցնում աշխատավարձի 5 տոկոսը կուտակային հիմնադրամներին փոխանցելու բեռը։ Այդ գործարարների շարքերում էր նաեւ պղնձամոլիբդենային բիզնեսի առաջատար Մաքսիմ Հակոբյանը՝ Պղնձամոլիբդենայինի Մաքսիմը։
«ՉԻ» տեղեկություններով՝ Մաքսիմ Հակոբյանի այս նախաձեռնությունը զայրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նրանից հաշիվ է պահանջել, թե այդ ինչ միջոցների հաշվին է նա մտնում այդպիսի ծանր բեռի տակ։ Հայտնի է, որ պղնձամոլիբդենային բիզնեսում լուրջ ներգրավվածություն ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Մաքսիմ Հակոբյանը համարվում է նրա բարձր հովանավորությունը վայելող գործարար»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին