Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանի քաղաքապետ և իմ լավ ընկեր Տարոն Մարգարյանի հետ Ռիգայում բացեցինք երևանյան հրապարակ Կոյուսալասի և Բալվայի փողոցների անկյունում: Այստեղ հիմա կա նաև մանկական խաղահրապարակ բոլոր տարիքային խմբերի համար: Իսկ հրապարակը զարդարում են հատուկ սմայլիկներ, որոնք Ռիգային նվիրել է Երևանը: Հրապարակը կառուցված է Ռիգայի դումայի ֆինանսական աջակցությամբ»:



