▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ մաքսապետը Հայաստանի հետ հաղորդակցության լեզվի հարց է բարձրացնում.azatutyun.am

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի կարծիքով` Մաքսային միությանը Հայաստանի միանալու գործընթացում հրատապ խնդիրներից մեկը տեղեկատվական գործակցությունն է: Չորեքշաբթի օրը Բելառուսում, Նովոպոլոցկում տեղի ունեցած նիստին հաջորդած ասուլիսում նա ասել է, թե իրեն ամենաշատը մտահոգում է տեղեկատվության փոխանակման խնդիրը: «Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը»,- պարզաբանել է նա՝ հավելելով, թե պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»: «Շատ բան պետք է նորից յուրացնել»,- հավելել է Բելյանինովը:  Նրա խոսքով՝ Հայաստանը «բաց սրտով» աշխատում է Մաքսային միության ապագա գործընկերների հետ:  «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Անդրեյ Բելյանինովը նաև ասել է, որ ՄՄ-ին Հայաստանի միանալու խիստ ժամկետներ են սահմանված, ենթադրվում է, որ կես տարվա մեջ գործընթացը պետք է առավելագույնը մոտեցնել ավարտին:  Նովոպոլոցկում անցկացվել է ՄՄ-ի մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստ, որին դիտորդի կարգավիճակով մասնակցել են նաև Հայաստանի, Ղրղըզստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին