▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ աղբյուրները պնդում են, թե Փաշինյանի կողմից տարածվողը կատարյալ սուտ է

Մոսկվայից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հավաքել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին և հայտարարել է, թե, իբր, հունվարի 11-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Պուտինն իրեն ասել է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, իսկ եթե, այդուհանդերձ, արտահերթ ընտրություններ լինեն, Փաշինյանի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, որ ինքը հրապարակային կսատարի Փաշինյանի թեկնածությունը:

Տելեգրամի Mediaport ալիքն է գրում ու նշում, որ  ՌԴ ԱԳՆ աղբյուրները պնդում են, թե Փաշինյանի կողմից տարածվողը կատարյալ սուտ է: Իսկ նպատակը սեփական թիմից կադրային հոսքը դադարեցնել է:

Ավելին՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում որևէ ներքաղաքական հարց չի քննարկվել: Փաշինյանը փորձել է բացել թեման՝ բողոքելով ՌԴ որոշ շրջանակների կողմից Հայաստանի ընդդիմությանն աջակցելուց, բայց Պուտինը կտրուկ փակել է թեման՝ ասելով, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին միջամտել չի պատրաստվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին