▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական բարքերից են բողոքում, բայց գողական «պանյատներով» են հագեցնում իրենց գործունեությունը

Էս մեր ընդդիմությանը լրիվ տարել ա ու բառիս բուն իմաստով: Այլ կարծիք լինել չի կարոող, եթե առավոտվանից մամուլը լուսաբանում է այն լուրը, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քֆուր է դրել Ազատ Դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանի վրա, որ վերջինս չկասկածի, որ ինքը դեմ է քվեարկել գլխավոր դատախազին:

Կոմեդիան ավելի խորանում է, եթե հաշվի առնենք, որ Ալիկ Արզումանյանը լրագրողին հայտարարել է, որ չնայած Ջհանգիրյանի դրած քֆուրին, ինքը չի հավատում Ջհանգիրյանին: Ստեղծված վիճակի մառազմը այնքան խորն է, որ չեմ զարման, որ այսօր երեկոյան կող իմանանք, որ Ջհանգիրյանը «կոԴրել է» Ալիկ Արզումանյանին, կամ հակառակը:

Իրանք ավազակապետությունից ու քրեական բարքերից են բողոքում, հետո իրենք էլ սկսում են գողական «պանյատներով» հագեցնել իրենց քաղաքական գործունեությունը: Բայց վատ տարբերակ չի, մյուս նախընտրական քարոզարշավին մինչև ծնողի արևով չկնքեն իրենց նախընտրական խոստումները, իրենց կարող ենք չհավատալ:

Ողբամ քեզ, հայոց ընդդիմություն...

 

Անդրանիկ Իսահակյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին