▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն մամուլի հրապարակումները լուրջ չի ընդունում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ նիստում քննարկվում է ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի ընտրության հարցը։ «Արդյոք կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում այն բանում, որ, ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրա կինը ու իշխող խմբակցության պատգամավորներ էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը 2021 թվականի սեպտեմբերի սկզբին ժամանակ են անցկացրել հունական թանկարժեք Միկոնոս կղզում՝ հայտնի գործարարի հետ»,- դիմելով ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ «Ըստ մամուլի հրապարակումների․․․ Ես որևէ կերպ կոռուպցիոն հնարավոր վարքագծերի գնահատական տալու դերակատարությամբ հանդես չեմ գալիս»,- պատասխանեց Քրիստինե Գրիգորյանը։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին