▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՈԶ ՆԵՐԿԱ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ նույնպես հայուհի` ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

 

Ամերիկյան ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ընկեր Ռեջի Բուշի  նոր ընկերուհին նույնպես հայուհի է` Լիլիթ Ավագյան անունով,  ով անչափ նման է Քիմին:

HollywoodLife.com կայքը գրում է, որ Լիլիթն ու Ռեջին  երեխա են սպասում և ուրախալի  այդ լուրը հայտնել են  միայն մի քանի ընկերների:

Լիլիթը  հղիության 12-րդ շաբաթականում է գտնվում:

Ըստ բժիշկների,  երեխան կծնվի ապրիլին:

Քիմ Քարդաշյանն ու Ռեջի Բուշը սիրային երկար հարաբերություններ են ունեցել, որոնք ընդհատվել են երկու անգամ. վերջին բաժանումից հետո էլ Ռեջի Բուշը ծանոթացել ու տարվել է Լիլիթ Ավագյանով:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին