▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիչ էր մնում ավտոմատը հաներ, ինձ գնդակահարեր. Գագիկ Ջհանգիրյան

«Երեկ գիտեք չէ՞՝ դուք տեռոր եք արել իմ դեմ, մի հատ բիզ-բիզ մազերով աղջիկ կար, քիչ էր մնում ավտոմատը հաներ, ինձ գնդակահարեր: Երևի էտի ավելի շահավետ կլիներ: Երեկ ես համբերատար, հանդուրժող, մանրակրկիտ դիմացել եմ 4-րդ իշխանության տեռորիստական ակտին՝ հանդեպ ինձ»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ հունվարի 14-ին, ասել է Գագիկ Ջհանգիրյանը, ով երեկ ևս պատասխանում էր լրագրողների հարցերին:

«Էնպես որ էսօր բաց թողեք՝ գնամ»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն Ազգային ժողովում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին