|
«Ի՛մ ժողովուրդ, ես գիտեմ՝ ինչն է քեզ հետ պահում հավատալուց մեր ապագա հաջողություններին․ քեզ խոսք են տվել բազմիցս, որ ունենալու ենք ամեն ինչ, բայց չեն կատարել այդ խոստումները․․․ Երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով՝ քայլեր են արել, որոնք թուլացրել են մեր երկիրը»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Քեզ թուլություն չի՛ սազում, հա՛յ ազգ, չե՛նք համակերպվելու»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը՝ նաև հիշեցրեցնելով, որ պատմության տարբեր փուլերում, երբ հույսը խամրել է, թվացել է՝ ելք այլևս չկա, ասպարեզ են եկել ընթացք փոխող գործիչներ, և հայ ժողովուրդը կարողացել է կրկին ուղղել մեջքը։ *** «Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, մեր ազգը նիրհի մեջ է, ու իրենք կարող են քնած ժամանակ ինչ ուզեն, անեն»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մեկնարկին նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Դիմելով «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի մասնակիցներին՝ Նարեկ Կարապետյանը նշեց․ «Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքին՝ համախմբման երազանքին․․․ Աստված մեր Տերն է, իսկ մենք գործիքներն ենք, գործիքներն ենք աշխարհում անենահին քրիստոնյա ազգի զարգացումն պահովելու համար, և մնեք դա կապահովենք իրար հետ»։ *** |
|
«Հայաստան միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ են հոսելու իրական ներդրողներից»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է և լավ է ապրելու․․․ Պահանջվելու է ժամանակ և քրտնաջան աշխատանք․․․ Մենք կհաղթենք աղքատությանը և կունենանք բարեկեցիկ երկիր․․․ Մեր երկիրն ունենալու է 300 հազար նոր աշխատատեղեր․․․ Մեր ընկերները վերադառնալու են և աշխատեն Հայաստանում․․․ Մեզ պետք է ուժեղ Հայաստան, սա կարող է լինել միայն Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- ընդգծել է Կարապետյանը։ Դիտեք նաև՝ |
«Քեզ թուլություն չի՛ սազում, հա՛յ ազգ, չե՛նք համակերպվելու»․ Նարեկ Կարապետյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


