▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քերոբյանի գինարբուքը ձախողել է իրանական կողմի նախաձեռնությունը․ խայտառակ իրավիճակ

Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան: Էկոնոմիկայի նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցի վերջին օրը իրանական կողմը նախատեսել էր, որ պատվիրակությունը պետք է այցելի կաթնամթերք արտադրող «Միհան» ընկերության գործարան՝ ծանոթանալու Իրանի կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի հսկաներից մեկի հնարավորություններին: Այցը, սակայն, չի կայացել:

Պատճառը եղել է այն, որ նախորդ գիշերը նախարար Քերոբյանը և պատվիրակության մյուս անդամները մասնակցել են մի խրախճանք-գինարբուքի, արդյունքում առավոտյան նախարարը գտնվել է ոչ սթափ, ավելի ճիշտ՝ ալկոհոլային թունավորման վիճակում:

Այս մասին հայտնում է 168.am-ը։

«Միհան» ընկերության տնօրինությունը մեկ ժամ սպասել է հայկական պատվիրակության ժամանմանը, որից հետո Իրանի ԱԳՆ-ից նրանց տեղեկացրել են, որ այցը չի կայանալու, քանի որ նախարարը նման վիճակում է:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին