▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական գործիչը մարդասպան է որոնում

 

Պակիստանցի քաղաքական գործիչ, նախկին նախարար և ներկայիս պատգամավոր Ղուլամ Ահմադ Բիլուրը մարդասպան է որոնում՝ ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի նոր խմբագիր Լորան Սուրիսոյի սպանությունը պատվիրելու նպատակով, իսկ պատճառը հունվարի 7-ի ահաբեկչական հարձակումից հետո շաբաթաթերթի հերթական համարում Մուհամմադ մարգարեի նոր ծաղրանկարների հրապարակումն էր: Բիլուրը լրագրողի գլխի համար խոստանում է 200 հազար դոլար դրամական պարգև: Ավելի վաղ պակիստանցի քաղաքական գործիչը հայտարարել էր, որ չի հանդուրժի իսլամի հիմնադրի դեմ նոր հարձակումների հանգամանքը: 
Ի դեպ, նույն անձնավորութունը մտադիր է ֆինանսական փոխհատուցում տրամադրել հունվարի 7-ին ֆրանսիական շաբաթաթերթի դեմ ահաբեկչական հարձակում իրականացրած Քուաշի եղբայրների ընտանիքին:
Իսկ ավելի վաղ՝ 2012թ., Ղուլամ Ահմադ Բիլուրը 100 հազար դոլար էր խոստացել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հեղինակի սպանության համար:
Ինչ խոսք, որքան էլ անկեղծ լինեն պակիստանցի քաղաքական գործիչի մտադրություններն, այնուամենայնիվ դրանք ավելի շուտ PR-ի ժանրից են:

Պակիստանցի քաղաքական գործիչ, նախկին նախարար և ներկայիս պատգամավոր Ղուլամ Ահմադ Բիլուրը մարդասպան է որոնում՝ ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի նոր խմբագիր Լորան Սուրիսոյի սպանությունը պատվիրելու նպատակով, իսկ պատճառը հունվարի 7-ի ահաբեկչական հարձակումից հետո շաբաթաթերթի հերթական համարում Մուհամմադ մարգարեի նոր ծաղրանկարների հրապարակումն էր: Բիլուրը լրագրողի գլխի համար խոստանում է 200 հազար դոլար դրամական պարգև: Ավելի վաղ պակիստանցի քաղաքական գործիչը հայտարարել էր, որ չի հանդուրժի իսլամի հիմնադրի դեմ նոր հարձակումների հանգամանքը: Ի դեպ, նույն անձնավորութունը մտադիր է ֆինանսական փոխհատուցում տրամադրել հունվարի 7-ին ֆրանսիական շաբաթաթերթի դեմ ահաբեկչական հարձակում իրականացրած Քուաշի եղբայրների ընտանիքին:Իսկ ավելի վաղ՝ 2012թ., Ղուլամ Ահմադ Բիլուրը 100 հազար դոլար էր խոստացել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հեղինակի սպանության համար:Ինչ խոսք, որքան էլ անկեղծ լինեն պակիստանցի քաղաքական գործիչի մտադրություններն, այնուամենայնիվ դրանք ավելի շուտ PR-ի ժանրից են:

Արմեն Պետրոսյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին