|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «3.3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ-ին, ինչի՞ համար» գրառմամբ։ Տեսանյութում, անդրադառնալով երեկ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես ասում է․ «Ընդհանուր առմամբ վերջին 8 տարում հանցավորությունների աճի տեմպերը ՀՀ-ում պարզապես սարսափեցնող են․ վերջին 8 տարիներին զենքի գործադրմամբ դեպքերն աճել են 2,9 անգամ, սպանության փորձերը՝ 3,6 անգամ, միայն վերջին 1 տարում հրազենով կատարված հանցագործությունների թիվն աճել է 40 տոկոսով։ Այստեղ հարց է առաջանում․ իսկ որտե՞ղ են մեր ուժային կառույցները, ինչո՞վ են զբաղված։ 8 տարվա ընթացքում մենք սկսել ենք 3,3 անգամ ավելի շատ վճարել ոստիկանական կառույցին, որպեսզի ստանանք 3,6 անգամ ավելի շատ սպանության փորձեր։ Մինչև իշխանությունները քաղաքացիների հարկերից գոյացված միջոցների հսկայական մաս ուղղում են զուտ իրենց ու իրենց մերձավորների անվտանգության ապահովմանը՝ քաղաքացիների ճակատագիրը մնացած է բախտի քմահաճույքին»։ |
«Քաղաքացիների ճակատագիրը մնացած է բախտի քմահաճույքին»․ Քրիստինե Վարդանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


