▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառյակի հայտարարության մեջ որևէ բան չի փոխվել, և մեր սպասելիքները երկար չեն ձգձգվելու

Երկրում ծանրացած քաղաքական խնդրիները հասել են գագաթնակետին: Կարծում եմ, եթե ունենք խնդիր, ապա չպետք է տարբերենք ներքին , թե՛ արտաքին քաղաքականությունում է առաջացել:

Վերջին ժամանականերում երիտասարդ ակտիվիստներ իրենց ուժերով փորձում են իշխանական ճնշումներին դեմ դուրս գալ, և պաշտպանեն իրենց իսկ իրավունքները:

Քաղաքացիական հասարակությունը դեռ նախաշեմին է: եր գործունեությունը դեռ շատ երիտասարդ է, որը երկար ու դաժան փորձություններ ունի անցնելու: Դա հասարակության պասիվ լինելու արդյունք է: Շարունակ լռելով և «ենթարկվող» լինելով միշտ տուժողի դերում ենք:

Այս ամենը ունի միայն մեկ լուծում, որ պետք է ձևավորվի այնպիսի շարժում, որ իր առջև դրված խոչընդոտները հաղթահարվեն, միայն ու միայն ի օգուտ քաղաքացուն, որը կհեղափոխի ցանկացած ոլորտ: Այս հեղափոխությունը չպետք է միայն վերաբերվի ներկային, այլ ապագային, որ ամեն գալիք սերունդ կրկնվող հալածանքներին չենթարկվի:

Պետք է ձևավորենք այպիսի ժողովրդավարական իշխանություն, այնպիսի «ղեկավար» դաշտ, որ իր ղեկավարության օրոք փոփոխություններ չկատարի իր շահերից ելնելով:

Մենք չունենք կայուն հիմք երկրի ներքին քաղաքականությունում: Արտաքին քաղաքականությունը բացառություն չհամարեմ:

Մեզ անհրաժեշտ է նոր, կայուն հիմք ստեղծել՝ հասարակության համախմբան շնորհիվ: Ձևավորված քառյակը իր առջև նպատակ է դրել վերջ ի վերջո խնդիրները լուծելու: Քառյակի հայտարարության մեջ որևէ բան չի փոխվել, և մեր սպասելիքները երկար չեն ձգձգվելու:

 

Աղվան Պողոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին