▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի՞ ծնող գիտեր, որ նրբերշիկն ու երշիկը արգելված են մանկապարտեզում

Վերջերս մանկապարտեզներից մեկում գրանցվեց հերթական թունավորման դեպքը:

Մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխա: Հաստատվեց «շիգելլա զոնե»` դիզենտերիա հիվանդությունը, ինչը վկայում է երկրորդային կենցաղային ախտոտվածության  մասին:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մանկապարտեզներում թունավորման դեպքերը կանխելու համար առաջարկում է երեխաների ծնողներին դարձնել տեսուչներ, նրանց տալ վերահսկողական լծակներ, քանի որ ամեն օր նրանք են գնում մանկապարտեզ: Նա պետք է իմանա, թե որ օրը ինչ մթերք է մատակարարվում.

«Պետք է ծնողը տեղեկացված լինի: Մինչև Եղվարդի մանկապարտեզի դեպքը քանի՞ ծնող գիտեր, որ նրբերշիկն ու երշիկը արգելված են մանկապարտեզներում: Ծնողը գնում է մանկապարտեզ, տեսնում է՝ x ընկերության երշիկն է մատակարարվել, ասում է՝ դե մենք էլ ենք տանը սրանից ուտում, լավ է: Չէ, լավ չէ, չի թույլատրվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբկեն Պիպոյանը՝ շարունակելով.

«Եթե անցած տարի Նորքում գտնվող մանկապարտեզում թունավորման դեպքից հետո պատասխանատուները պատժվեին ու հետևեին մեխանիզմներին, մենք թունավորման այս մասսայականացումը չէինք ունենա: Աշխարհում չկա այսպիսի երկիր, որ տարվա մեջ  5-6 թունավորում լինի ու ոչ մի չինովնիկ պատասխանատվության չենթարկվի»:

Պիպոյանը չի կարծում, որ Արմավիրի թունավորման դեպքը երկրորդային կենցաղային ախտոտվածության հետ կապ ունի: Նա կարևորում է մթերքի մոնիտորինգը.

«Կեղտոտ ձեռքերից են խոսում, այ մարդ՝ ձեր գործով զբաղվեք: Քանի՞ մթերքի մոնիտորինգ է արվել, ունե՞ք տեղեկատվություն, որ այսքան ընկերություն պետք է մանկապարտեզներին մթերք մատակարարի.չունենք: Ու, հետո պետք է զարմանա՞նք թունավորումից: Ասում են՝ ստուգումներ կատարել են.ի՞նչն եք ստուգել, փաստաթուղթը, թե՞ սնունդը»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին