▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պզոյին կբերեն Հայաստա՞ն, թե՞ կտանեն Ադրբեջան

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ-ում դատապարտված Արմեն Ղազարյանին (Պզո) 6 ամսից բերելու են Հայաստան:
Թերթը հիշեցնում է, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն «օրենքով գող» Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո` 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ: Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» հայ-ամերիկյան խմբավորման կազմում: Արմեն Ղազարյանը հայտնի է «Պզո» մականունով, ով ԱՄՆ-ում է 1996 թվականից: Երեկ Լոս Անջելեսից թերթի անանուն աղբյուրը պնդում էր, որ Արմեն Ղազարյանը չի կարող էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան, քանի որ Գրին քարտ ստացել է որպես Ադրբեջանի քաղաքացի: «Դեպորտացիա արվում է միայն այն երկիր, որտեղից, որ նա եկել է: «Էստեղ թերթերը գրեցին, որ ինքը սուտ է ասում, Երևանի բնակիչ է, բայց փաստաթղթերով այլ բան է ստացվում: Իսկ Հայաստանը չի կարող էքստրադիցիայի արդյունքում ընդունել այլ երկրի բնակչի»-փոխանցել է թերթի աղբյուրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին