▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փրկիչ խաղացող հոպարի գանձին արթնացրեք». Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փրկիչ խաղացող հոպարի գանձին արթնացրեք, Փաշինյանը ոչ թե բերելու է, այլ արդեն բերել է խաղաղություն։
Չի հավատում՝ կարող է սահմանին հերթապահություն իրականացնել, առավել ևս, որ պարտադիր զինծառայություն չի անցել։
Թե բա ուժեղ ղեկավար․․․ հոպարի գա՞նձն է ձեր ուժեղ ղեկավարը, թե՞ հոպարի պում-պումիկ որդին»:

Նշենք, որ ավելի վաղ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք՝ պայքար: Եվ հոգնած լինելով պայքարից՝ լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած «գեղեցիկ», բայց անիրական նկարի մեջ:
Հարգելինե՜րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն»:
«Իրևանի», «ադրբեջանական», «թատրոն»... 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի:
Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում:
Փաշինյանի՝ ադրբեջանցիների առաջին խումբն ընդունելու մասին հայտարարությունը, հավանաբար, կսկսվի այսպես.
«Մենք պետք է մեզ հարց տանք՝ այդ մարդիկ այստեղ ապրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ապրել են, ունե՞ն իրավունք, թե՞` ոչ։ Չէ՞ որ նրանք էլ ունեն միջազգային իրավունքներ: Խաղաղ ապրելու համար մենք պետք է սովորենք կողք կողքի և...»։
Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին:
Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն»:

Դիտեք նաև՝

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը այսօր պնդել է, թե իբր 5 օր առաջ «Ադրբեջանը բացել է Երևանի ադրբեջանական թատրոն»:
Ռուսաստանցի բիզնեսմենի թիմը ստում է, քանի որ այդ թատրոնը բացվել է ոչ թե 5 օր առաջ, այլ Բաքվում է գործում 1989 թվականից, իսկ Ադրբեջանում «պետական» կարգավիճակ է ստացել 1994 թվականին:
Այն գործել է նաև 2008-2018 թվականներին, երբ բիզնեսմենի եղբայրը` այսինքն զարմիկի հայրը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ՀՀԿ պատգամավոր, բայց այս թեմայով ծպտուն չէր հանում:
Ինչո՞ւ են ռուսաստանցի բիզնեսմենի թիմակիցները այսպես ստում: Շատ պարզ պատճառով: Նրանք խաղում են ձեր վախերի վրա: Նրանք ուզում են ամեն կերպ արժեզրկել այն խաղաղությունը, որին հասել ենք այսիպիսի մեծ դժվարությամբ:
Նրանք ուզում են, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ և աղքատանա, իսկ իրենք շարունակեն հարստանալ իրենց հնամենի գործընկերների` Քոչարյանի ու Սարգսյանի հետ միասին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին