▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը Էրդողանին հայտնել է Ալիևի եւ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային զրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվակաի նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացքը:

Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկն է դարձել Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման, խաղաղ կյանքի հաստատման գործում գործնական փոխգործակցությանը պատրաստականության, ընտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման տրամադրվածության հաստատումը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը՝ հաջողվել է համաձայնեցնել այս ուղղությամբ մի շարք կարեւոր քայլեր:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կողմից աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի ջանքերին, արտահայտվել Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման օգտին, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման շահերի եւ փոխշահավետ նախագծերի առաջմղման շրջանակում:

Առանձին անդրադարձ է կատարվել հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման որոշ ասպեկտների:

Երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնման խնդիրներին, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ներառյալ պատվաստանյութերի համատեղ արտադրության ու կիրառման ծրագրերի իրականացման խնդիրներին:

Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Ամանորը եւ վստահություն հայտնել, որ գալիք տարում Ռուսաստանի եւ Թուրքիայի գործընկերությունը հետագա զարգացում կունենա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին