▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել

Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն Փաշինյանի թիմակիցների մեծ մասը, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հիանալի գիտակցում, որ մի կողմից՝ նոր Սահմանադրության ընդունման թեման, հակազգային այլ քայլերը, երկրի անվտանգային լուրջ սպառնալիքները առաջիկայում լուրջ դիմադրության են արժանանալու և բավական թափով արշավներ են սկսվելու իր դեմ, մյուս կողմից՝ իր վարկանիշը գնալով նվազում է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Վերջինիս ամենաթարմ վկայությունն էր Մյունխենում իբր «հայ համայնքի» հետ խղճուկ հանդիպումը, երբ չէին կարողացել տեղի հայությանը համոզել՝ ներկա գտնվել Փաշինյանի հետ հանդիպմանը:

Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես ընդունված է ասել, «երրորդ ուժի» ի հայտ գալու դեպքում իշխանությունը պահելու որևէ շանս չի ունենա: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, նա առաջարկել է իր սատելիտ, «քպակից» քաղաքական ուժերին՝ ակտիվանալ ու զբաղեցնել այդ «երրորդ ուժի» բաց դաշտը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը փորձում է լցնել այդ վակուումը՝ սեփական գրպանային ուժերի միջոցով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին