▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է լինի հրաժարականի շքերթ՝ ՊԵԿ նախարար-մախարարով․․․Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանն, արձագանքելով Միհրան Պողոսյանի տեսաուղերձին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եվ այսպես։

Իրավական մասով։

այն որ մենք՝ քաղաքացիական հասարակությունս, ուշի ուշով հետևելու ենք քննության ընթացքին, ընդհանրապես չկասկածեք։

Որպես առաջին քայլ պետք է լինի մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների հրաժարականի շքերթ՝ իրա ՊԵԿ նախարար-մախարարով։

Բարոյական մասով։

Թույլ չենք տալու թմրանյութերի դեմ պայքարի կեղծ օրակարգով, մարտի 1-ի կազմակերպիչների ձեռագրով և ոգով մտնել երաժշտական ակումբներ, ծեծել երիտասարդներին, ոտնահարել մարդու իրավունքները, հեղինակազրկել ժողովրդական արժեքները ու դրանով իսկ թոզ փչել հասարակության աչքերին, թե իբր պայքարում ենք թմրանյութերի շրջանառության դեմ ու միևնույն ժամանակ զբաղվել թմրանյութերի մեծ քանակի շրջանառությամբ։

Առայժմ այսքանը։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին