▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ազատվել «բիբիններից»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Պետք է ազատվել «բիբիններից»

Վերջերս շատ էր խոսվում այն մասին, որ ՀԷՑ-ը վաճառվելու է, և էլ.էներգիայի թանկացման հետ կապված խնդիրները հնարավոր է այդ տարբերակով հաղթահարել:

Շատերը դա համարում էին հնարավոր, ոմանք էլ՝ անիմաստ: Ինչևէ, այսօր հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը վաճառվելու է այլ ընկերությանը: Նշանակում է, որ կարող է ստացվել այնպես, որ մի ցեխից դուրս ենք գալու, մտնենք մեկ այլ ցեխի մեջ: Սակայն տվյալ պարագայում, թերևս հուսադրողն այն է, որ իշխանությունները պարզ հասկացան, որ հետագայում այդ ոլորտում բարձիթողի վիճակի հետ հարմարվելը և արդեն նոր ընկերության գործունեությանը կույր աչքով հետևելը կարող է բերել լուրջ հետևանքների:

Այն որ ՀԷՑ-ի վաճառքը անհրաժեշտ էր, խոսում էին մի շարք հանգամանքներ. վերջին տարիներին մի քանի անգամ բարձրացած հոսանքի գինը, տվյալ ընկերության «բիբինանմանների» անպատասխանատու և անհարգալից դրսևորումները, ստանձնած պարտավորությունների ոչ լիարժեք կատարումը, ապա նաև հոսանքի մատակարարման ընթացքում տեղ գտնող հաճախակի խափանումներն ինքնաբերաբար հանգեցրին վերոնշյալ հանգամանքին: Հետագա անելիքների տեսանկյունից, սակայն, գործող կառավարությանն ամենևին էլ թեթև օրեր չեն սպասվում: 
Ի վերջո ոլորտի պատասխանատուները և հսկողություն իրականացնողները պետք է հասկանան, որ իրենց աշխատանքի որակից է նաև կախված՝ էլ.էներգիա սպառող մեր քաղաքացիներին արդեն նոր ընկերությունն ինչ անակնկալներ կարող է մատուցել:

Մարատ Ստեփանյան

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում  ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան հայտարարել է, որ «ՀԷՑ»-ի 100 տոկոսի սեփականատեր «Inter RAO Holding B. V.» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Liormand Holdings Limited »-ին օտարելու վերաբերյալ:

կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան հայտարարել է, որ «ՀԷՑ»-ի 100 տոկոսի սեփականատեր «Inter RAO Holding B. V.» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Liormand Holdings Limited »-ին օտարելու վերաբերյալ:կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան հայտարարել է, որ «ՀԷՑ»-ի 100 տոկոսի սեփականատեր «Inter RAO Holding B. V.» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Liormand Holdings Limited »-ին օտարելու վերաբերյալ:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին