▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետության առաջնային խնդիրը գետնանցում լվանալն է, այնինչ Եռաբլուրում տղերքից շատերի գերեզմանները դեռ պատրաստ չեն»

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը․

«2 օր ա լրահոսում շռնդալից կերպով պտտվում ա, որ Ձկան խանութի գետնանցումն են լվացել ու մաքրել։ Էն օրն էլ մեծ շուքով Հյուսիսային պողոտան էին լվանում։ Ու մի հիացական արձագանքներ, մի «վայ ապրեք դուք»-ի կարգի օրհնանքներ...
Հեսա կլրանա 2 տարի, ինչ Եռաբլուրում մի մետր ասֆալտ չի փռվել. նույն շեբենն ա, նույն հողոտ ու փոշոտ ճանապարհներն են։ Հեսա կլրանա 2 տարին, բայց տղերքից շատերի շիրմաքարերը դեռ տենց էլ պատրաստ չեն։ Դե էլ կանաչապատման ու բարեկարգման մասին խոսք լինել չի կարող։ Սրա մասին ընդունված չի խոսալ, կարևորը մեծ շուքով գետնանցում լվանան ու դա ներկայացնեն որպես ձեռքբերում։
Ինձ հետաքրքիր չի, թե ով պիտի սարքեր Եռաբլուրը, իսկ ով՝ լվանար գետնանցումները։ Ես մենակ տեսնում եմ, որ կա պետություն, որտեղ առաջնային խնդիրը գոզոտ գետնանցում լվանալն է, այլ ոչ թե այդ պետության անվտանգության համար զոհված տղերքի վերջին հանգրվանը արժանապատիվ կերպով կարգի բերելը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին