▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը սպասվող պայթյունի պարագայում»

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսրայելը Ադրբեջանի տարածքից հարձակվել է Իրանի վրա.
Ադրբեջանական զորքը կուտակված է ՀՀ սահմանին.
ԱՄՆ-ն Ադրբեջանին պաշտպանություն է խոստացել Իրանի հարձակման (?) դեպքում.
Իսրայելը վերջին 2 տարում հարաբերությունները կտրուկ լավացրել է Մերձավոր Արևելքի իսլամական ամենաազդեցիկ պետությունների` Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ.
Իրանի շրջափակման վերջին ակտը` ՀՀ հարավը կտրելու ակցիան հասելա ավարտին.
Ռուսաստանն աշխարհի իզգոյնա դարձել ու այլևս գործոն չի հանդիսանում ոչ մի տարածաշրջանում.
Տարածաշրջանը եռումա, ժայթքումա, արյունի հոտը օդում կախվածա.
Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում:
Թե՞ պարեկներին նոր ջիփեր բաժանելն ու
վրդովմունքից քեզ անիծող ծնողներին Եռաբլուրում «բերետներով» շրջափակելը մեր վերջին նորություններն են լինելու ....»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին