▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության վտանգը

Երեւանը դեռեւս չի պարզաբանել իր դիրքորոշումը Միջազգային քրեական դատարանի որոշմամբ Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վտանգի վերաբերյալ։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռ ոչ։ Մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- MK.ru-ի փոխանցմամբ՝ Պեսկովի խոսքերը մեջբերում է «Подъем» տելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։

Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին