▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստվում են «անշրջելիորեն» կիրիլացվեն. Սրբազանի հարցազրույցը կրքեր է բորբոքել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 


«Սրանից լավ ապացույց կա՞, որ սրանց համար հայ ժողովուրդը բառիս բուն իմաստով հոտ է, որ սրանք հային նայում են զուտ որպես մոմի կլիենտի և մուծվող ոչխարի: Ահա, թե որն է գող-ավազակների «եկեղեցաշինության» տենդի գաղտնիքը: Շատ լավ հասկանում են, որ պետականությունը կորցնում են, իսկ Հայաստանը վերածվում է սոսկ արոտավայրի, իսկ ժողովուրդը՝ հոտի...

Հ.Գ.

 

Ժամանակն է, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա ու սրանց համարի գողապետության մաս «օրթաղ», որ գողերի «շինած» ընծա «եկեղեցիները» սրանց «օբյեկտներն» են, որտեղ հայը թալանվում է թե՛ նյութապես, թե՛ հոգեպես...»,-այսպես է արձագանքել 

 

Արմեն Զատիկյանը  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի`  «Անդին» ամսագրում տպագրված հարցազրույցի, որում սրբազանը նման միտք է արտահայտում. «Հայաստանը պետք է հզորացնի եկեղեցին՝ պետականության կորստի դեպքում...»:

 

 

 

 

Հարցազրույցի այդ հատվածը կարող եք կարդալ նաև ստորև. 

 

 

Կա տեսակետըստ որի միջնադարում Հայ Եկեղեցին 

նպաստել է հայոց պետականության կործանմանը

 արդյոք այստեղ չի՞ կարելիդիտարկել այն հանգամանքըոր

  Եկեղեցու խոշոր ավատատեր լինելու արդյունքում

 Եկեղեցին պետության ներսում խոչնդոտում էր 

պետությանամուր լինելուն

-Մինչև 4-րդ դար քրմական դասը ավատատեր չէ՞ր կամ պակա՞ս ավատատեր էր. ի՞նչ կապ ունի ավատատիրությունը: Այն, որ Եկեղեցին սեփականություն ուներ` փրկեց հայ ժողովրդին, քանի որ Եկեղեցու գույքը անձեռնմխելի էր, և բոլոր տեսակի նվաճողները, երբ գալիս էին, թալանում, ավերում, բայց ի վերջո, երբ ավարառության պոռթկումը նվազում էր, ասում էին` նստենք տեսնենք` ինչը ումն է: Ասում էին` սա Եկեղեցունն է` անձեռնմխելի է: Այս միտքը ես արտայայտել եմ մեր անկախության առաջին տարիներին: Պատկան ատյաններին դիմում էի, ասելով. ապահովեք, որ Եկեղեցին գույք ունենա, եկամտաբեր կալվածներ ունենա: Խորհրդային իշխանությունը բռնագրավեց, դուք վերադարձրեք մի մասը և օժանդակեք, որ Եկեղեցին տնտեսապես զորանա: Իսկ իշխանությունների ներկայացուցիչները հրաժարվում էին` ասում էին. Ինչո՞ւ եք այդպես ուզում: Պատասխանում էինք. Մենք աղոթում ենք, մենք պայքարում ենք, մենք ծառայում ենք բանակում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հավիտենական լինի: Բայց ենթադրենք, մի օր անկախությունը դարձյալ կորցրինք… ո՞վ է ժողովրդին տեր լինելու… եթե Եկեղեցին էլ չունի ենթակառույցներ հայ ժողովրդին տեր կանգնելու, ո՞վ է հայկական դպրոց պահելու, ո՞վ է հոգալու ու խնամելու այս ժողովրդին…

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին