▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմից հետո 91 միլիոն դրամի գնում են կատարել մեկ անձից, որ ցուցահանդես կազմակերպեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեկ անձից 91 միլիոն դրամի գնում է կատարել ու պայմանագիր կնքել «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է ապրիլի 7-ին։

lurer.com-ն է գրում ու նշում, որ  ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ 91 միլիոն դրամով այս ընկերությունը կազմակերպելու է «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսը, որի նպատակը  ներդրողներին իրար հետ կապելն ու ներդրումային նոր հարթակներ ձևավորելն է։

Ցուցահանդեսի համար «Շարմ Հոլդինգը» վարձելու է դերասաններ, սցենարիստներ, ռեժիսորներ, մոնտաժողներ, գիդեր, թարգմանիչներ, գրիմյորներ և այլն։

Այն, որ «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսը  պետք է կազմակերպի Հայաստանը, հայնտի էր դեռ 2018 թվականից։

 Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 7-ին համապատասխան որոշում է ստորագրել։

3 տարի է՝ մենք գիտենք, որ այդ միջոցառումը Հայաստանը պետք է կազմակերպի, սակայն միջոցառման կազմակերպման ու անցկացման համար պատշաճ մրցույթ չի հայտարարվել ու վերջին ամսում որոշել են գնում կատարել հրատապ՝ մեկ անձից։

Մեկ անձից գնում կատարելով՝ Կառավարությունը ցանկացած այլ ընկերության զրկել է մրցույթին մասնակցելու, ցածր գին առաջարկելու հնարավորությունից և հունիսին կայանալիք միջոցառման համար 91 միլիոն դրամը որոշել վճարել միայն մեկ ընկերության։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին